Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 9 (Ս.Մ.Նիկոլսկի և ուրիշներ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առայժմ միայն տեքստային խնդիրների լուծումները
239. ա) Կոտորակի համարիչը 2-ով մեծ է հայտարարից: Եթե համարիչը բազմապատկենք 2-ով, իսկ հայտարարին գումարենք 3, ապա կստացվի 1\(\frac{2}{3}\) թիվը: Գտեք կոտորակը: Լուծումը
բ) Կոտորակի հայտարարը 2-ով մեծ է համարիչից: Եթե համարիչը մեծացնենք 15-ով, իսկ հայտարարը՝ 3-ով, ապա կստացվի 1\(\frac{5}{6}\) թիվը: Գտեք կոտորակը: Լուծումը
240. ա) Կոտորակի համարիչը 1-ով փոքր է հայտարարից: Եթե համարիչը բազմապատկենք 3-ով, իսկ հայտարարը՝ 2-ով, ապա կստացվի 1\(\frac{2}{7}\) թիվը: Գտեք կոտորակը: Լուծումը
Թե ինչպես գրանցվել ու ակտիվացնել գրանցումը տես այստեղ (սեղմեք այստեղ բառի վրա):
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեսնելու համար ԳՐԱՆՑՎԵՔ և ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ։ Գրանցման ակտիվացումը ՎՃԱՐՈՎԻ Է:
Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 8 (Ս.Մ.Նիկոլսկի և ուրիշներ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առայժմ միայն տեքստային խնդիրների լուծումները
79. ա) Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4: Գտեք այդ թվերը: Լուծումը
բ) Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը: Լուծումը
80. ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը: Լուծումը
բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է: Լուծումը
81. ա) Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը: Լուծումը
բ) Մի թիվը 3 անգամ փոքր է մյուսից: Եթե այդ թվերից մեկը մեծացվի 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 42: Գտեք այդ թվե րը: Քանի՞ լուծում ունի խնդիրը: Ինչպե՞ս պետք է փոխել խնդրի ձևակերպումը, որպեսզի լուծումը լինի միակը: Լուծումը
Թե ինչպես գրանցվել ու ակտիվացնել գրանցումը տես այստեղ (սեղմեք այստեղ բառի վրա):
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեսնելու համար ԳՐԱՆՑՎԵՔ և ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ։ Գրանցման ակտիվացումը ՎՃԱՐՈՎԻ Է:
Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 6 (Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առայժմ միայն տեքստային խնդիրների լուծումները
16. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։ Լուծումը
17. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3մ 35սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։ Լուծումը
18. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։ Լուծումը
19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։ Լուծումը
20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի երկարությունից։ Լուծումը
23. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում: Լուծումը
&. Գայանեն, Գոհարը, Վազգենը և Գոռը միասին հավաքել են 10 սունկ, ընդ որում բոլորը՝տարբեր քանակներով։ Գայանեն հավաքել է բոլորից շատ, իսկ Գոհարը՝ բոլորից քիչ։ Տղանե՞րն են շատ սունկ հավաքել, թե՞ աղջիկները։ Լուծումը
31. 50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։ Լուծումը
32. Մեկ աշխատանքային օրում, որը տևում է 8ժ, խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։ Լուծումը
Թե ինչպես գրանցվել ու ակտիվացնել գրանցումը տես այստեղ (սեղմեք այստեղ բառի վրա):
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեսնելու համար ԳՐԱՆՑՎԵՔ և ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ։ Գրանցման ակտիվացումը ՎՃԱՐՈՎԻ Է:
Վճարովի բաժին (Ինչպես օգտվել տես այստեղ)
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 7 (Ս.Մ.Նիկոլսկի և ուրիշներ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առայժմ միայն տեքստային խնդիրների լուծումները
8. ա) 300գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 40% անագ, իսկ 200գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը՝ 30% անագ: Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը: Լուծումը
բ) 300 գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 30% անագ, իսկ 200գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը՝ 40% անագ: Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը: Լուծումը
9. ա) Ծառայողի աշխատավարձը 200000 դրամ էր: Սկզբում այն բարձրացրին 30%-ով: Որոշ ժամանակ անց նոր աշխատավարձը բարձրացրին ևս 20%-ով: Որոշեք ծառայողի վերջնական աշխատավարձը: Լուծումը
բ) Ապրանքի գինը 3000 դրամ էր: Սկզբում այն իջեցրին 20%-ով: Որոշ ժամանակ անց ստացված նոր գինը իջեցրին ևս 10%-ով: Որոշեք ապրանքի վերջնական գինը: Լուծումը
Թե ինչպես գրանցվել ու ակտիվացնել գրանցումը տես այստեղ (սեղմեք այստեղ բառի վրա):
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ տեսնելու համար ԳՐԱՆՑՎԵՔ և ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՔ։ Գրանցման ակտիվացումը ՎՃԱՐՈՎԻ Է: